30-11--0001 04:00
1762

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության համար, Հ.Ավագյանը հայտարարել է, որ մեծ ձեռքբերում է համարում Ասոցիացիայի մասնակիցների թվի ավելացումը, որն արդեն հասել է 620-ի: «Իմ նախագահության ընթացքում ես մեծ ուշադրություն էի դարձնում «հրդեհների մարմանը», իսկ Ա.Մանուկյանի մոտեցումն այլ է, ռազմավարական է», - հավելել է նա:
Ձեռքբերումների շարքում Ավագյանը նշել է պետություն-մասնավոր հատված երկխոսության կարգավորումը, սահմանադրական փոփոխությունները, նոր Հարկային օրենսգրքում ՓՄՁ մասով փոփոխությունները, ավելի քան 20 սեմինարների և բազմաթիվ խորհրդատվությունների անցկացումը Երևանում և մարզերում, հակակոռուպցիոն գործունեությունը, օգնությունը հայրենական արտադրողին`made in Armenia նախագծի շրջանակներում, միջազգային ինտեգրումը`համագործակցություն հաստատելով նմանատիպ կառույցների հետ Ուկրանիայում, Բելառուսում, Վրաստանում, Էստոնիայում: Ընդ որում, նա նշել է, որ հաջողվել է կարգավորել հայկական ապրանքների արտահանումը դեպի Էստոնիա:
Ինչ վերաբերում է բյուջեին, Ավագյանը հաղորդել է, որ Ասոցիացիայի միջոցների 90-100% կազմում են մասնակիցների ներդրումները, մասնավորապես, դրանց ընդհանուր ծավալը 2016 թվականի արդյունքերով կազմել է 1086.000 մլն դրամ:
Հիշեցնենք, որ «ՓՄՁ համագործակցություն» Ասոցիացիան հիմնադրվել է 2014 թվականին, որի նպատակն է օժանդակել ՓՄՁ-ներին և պաշտպանել ոլորտի սուբյեկտների շահերը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



