30-11--0001 04:00
1696

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, պայմանագիրն ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 6-ին: Այդ ժամանակից ի վեր արդեն կատարվել է 9 փոփոխություն: Ներկայումս ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր ֆինանսական օգնությունը կազմել է 61,1 մլն.դոլար, որին այժմ կավելանա նաև 1,442 մլն.դոլարը: Միջոցները կտրամադրի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, մասնավոր հատվածի մրցունակության բարելավման ծրագրի շրջանակներում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



