30-11--0001 04:00
1538

Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին: Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո, որոնց շրջանակում այցելուներին կներկայացվեն Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամը (տարբեր տարիների թողարկումներ), ինչպես նաև Եղիշե Չարենցի 100-ամյակին նվիրված հոբելյանական շրջանառու մետաղադրամը (1997թ. թողարկում): ԿԲ այցելուների կենտրոնում ներկայացված են նաև Գարեգին Նժդեհին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշադրամներն ու հուշամեդալները: Այցելուները կարող են տեսնել ՀՀ ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամները, սկսած ամենափոքրերից՝ «Նոյյան Տապան» (1,0 գրամ) և «Նուռ» (1,24 գրամ) մինչև ամենամեծերը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսները» (1 կգ) և ներդրումային «Նոյյան Տապան» (5 կգ): Միայն այս տարի կենտրոնում այցելուները կծանոթանան նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ներկայացված պատմամշակութային արժեքների ժամանակավոր ցուցադրությունը;
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



