jkjhkjhkj

30-11--0001 04:00 2538

Եվրահանձնաժողովը Facebook սոցիալական ցանցին տուգանել է 120 միլիոն դոլարով: Պատճառն այն է, որ սոցիալական ցանցը կեղծ տեղեկություններ է ներկայացրել WhatsApp հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը գնելու վերաբերյալ:

Եվրամիության կարգավորող մարմինները 2014 թվականին թույլատրել էին WhatsApp-ի գնումը՝ համարելով, որ դա մրցակցությանը սպառնալիք չէ: Այն ժամանակ Facebook-ը հավաստիացրել էր, որ չի կարող հուսալի ավտոմատացված համակարգ ստեղծել, որը թույլ կտա կապակցել երկու սոցցանցերի օգտատերերի հաշիվները:

2016 թվականի օգտոստոսին, սակայն, WhatsApp-ը հնարավորություն տվեց իր ցանցում օգտահաշիվը Facebook-ի օգտահաշվին կապել: Հետաքննությունը պարզել է, որ Facebook-ը կեղծ տվյալներ է տրամադրել և դեռ 2014 թվականին երկու ցանցերի հաշիվները միմյանց կապելու տեխնիկական հնարավորությունը եղել է:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր