jkjhkjhkj

22-05-2017 12:52 7412

skcrop

 


Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների խումբն ավարտել է «Известия» հրատարակչության շենքի գնման գործարքը։

Այս մասին հայտնում է ռուսական Коммерсант պարբերականը։

150 մլն դոլար արժեքով ներդրումային ծրագիրի արդյունքում Մոսկվայի ամենահայտնի շինություններից մեկը կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր։ Միևնույն ժամանակ շենքի դիմային մասը փոփոխություններ չի կրի։ Բազմաֆունկցիոնալ համալիրը կունենա հյուրանոց՝ 250 համար, գրասենյակային մաս, հասարակակն սննդի կետեր և առևրի կենտրոն։

Հիշեցնենք, որ «Известия» հրատարակչության շենքը պատկանում է ՌԴ նախագահի գործերի կառավարման հիմնարկին։ Նախկինում նախատեսվում էր հրատարակչության շենքը վերափոխել 186 հազար քմ մակերեսով բիզնես կենտրոնի, սակայն նախագիծը սառեցվեց՝ ներդրումներն իրականացնող Լեգասի դևելոփմենթ ընկերության կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր