2016 թվականին Հայաստան է ներկրվել 140,5 հազար տոննա բենզին և 119,3 հազար տոննա դիզելային վառելիք։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականին ներմուծվել էր 130,4 հազար տոննա բենզին և 121,4 հազար տոննա դիզվառելիք։ Սա փաստում է, որ բենզինի ներկրման ծավալները 2016 թվականին ավելացել են 10.1 հազարով, իսկ դիզվառելիքինը՝ նվազել են 2.1 հազարով։ Սակայն 2017 թվականի առաջին եռամսյակում զգալիորեն նվազել է թե՛ բենզինի, թե՛ դիզվառելիքի ներկրումը։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 25,2 հազար տոննա բենզին՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 35,3 տոննայի դիմաց։ Դիզվառելիքի ներկրումը կիսով չափ է կրճատվել՝ 28,7 հազար տոննայից հասնելով 14,7 հազար տոննայի։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով
Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: