jkjhkjhkj

17-07-2017 12:24 3339

geo

 

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն անցնող տասը տարվա ընթացքում ՀՀ-ում 504 մլն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում:

Դիվերսիֆիկացված միջազգայն հանքարդյունաբերական ընկերությունը նշել է Հայաստանում իր ներկայացվածության 10-ամյակը, որը զուգակցվել է «Հանքագործի ու մետալուրգի» մասնագիտական տոնի հետ:

«Տասը տարի առաջ մենք երկու ակտիվ ձեռք բերեցինք՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Երբ առաջին անգամ այստեղ եկանք, գործարանի կոլեկտիվը չէր աշխատում մոտ մեկ տարի: Մարդիկ չվճարված արձակուրդում էին, տեխնիկան էլ վատ վիճակում էր: Առաջին բանը, որ մենք արեցինք, տեխնիկայի վերականգնումն էր», - լրագրողների հետ զրույցում նշել է ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը: Նա հավելել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունում ներկայումս աշխատում է 1070 մարդ:

Նա հատկապես կարևորեց ավստրալական Xstrata ընկերությունից ձեռք բերած եզակի Ալբիոն տեխնոլոգիան, որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը: «Մենք առաջին գործարանն ենք աշխարհում և դեռևս միակը, որն այս տեխնոլոգիայով է աշխատում», - նշեց պաշտոնյան:

Խուդոլիյի խոսքով՝ նախորդ տարի ընկերությունն արտադրել է 3 տոննա 800 կգ ոսկի, մինչդեռ 2006-ին, երբ նոր էր սկսում գործունեությունը, կարողացել է 136 կգ արտադրել: Ընկերությունը նախատեսում է ոսկու արտադրության քանակը հասցնել 5.5 տոննայի:

Ինչ վերաբերում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, ապա Խուդոլիյը նշեց, որ այս պահին կոմբինատն արտադրում է պղնձի և մոլիբդենի 3.5 մլն տոննա խտանյութ, մինչդեռ մոտակա տարիներին նախատեսվում է խտանյութի քանակը հասցնել 4 տոննայի, իսկ կոմբինատում աշխատում է 1015 մարդ:

 

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր