jkjhkjhkj

19-07-2017 12:38 2479

stin

 

Անգլիայի բանկը պաշտոնապես ներկայացրել է 10 ֆունտ սթեռլինգ արժեքով նոր թղթադրամը, որի վրա պատկերված է գրող Ջեյն Օսթինը: Թղթադրամի տպագրումը նվիրված է հեղինակի մահվան 200-ամյակին: Օսթինի դիմանկարով թղթադրամը շրջանառության մեջ կդրվի 2017թ. սեպտեմբերի 14-ին:

Դա Անգլիայի բանկի առաջին թղթադրամն է, որը ունի տակտիլ բնութագրիչներ (կույրերի և թույլ տեսողությամբ մարդկանց համար): Այն պատրաստված է պոլիմերային նյութից, ունի պաշտպանության բարձր մակարդակ և ծառայելու երկարատև ժամանակ:

Ավելի վաղ թողարկվել էր 5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ պոլիմերային թղթադրամ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով: 2020թ. նախատեսվում է ներկայացնել 20 ֆունտ սթեռլինգ արժողությամբ թղթադրամ` նկարիչ Ջոզեֆ Մելլորդ Ուիլյամ Թերների դիմանկարով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր