
ՀՀ կառավարություն որոշել է Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքի աճուրդի ժամկետներն ու նախնական արժեքը:
Մեկնարկային գինը կազմում է մոտ 13.2 մլրդ դրամ կամ $27,5 մլն, բացի այդ՝ գնորդը պիտի վճարի նաև զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.25 հա հողամասի կադաստրային արժեքը` 151․2 մլն դրամ կամ մոտ $315.000:
Շենքն աճուրդի հանելու որոշումն ընդունվել էր 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։
Վաճառքի գումարից 70%-ը կուղղվի ՀՀ պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



