jkjhkjhkj

11-08-2017 14:58 2451

shin

 

Շինարարի օրն ամեն տարի նշվում է օգոստոսի երկրորդ կիրակի օրը, հենց այդ տոնին ընդառաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց շինարարներին ու հայտարարեց, որ շինարարության ոլորտը Հայաստանում առանձնահատուկ ընկալում ունի: Ըստ վարչապետի` շինարարությունը եղել և մնում է Հայաստանի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը:

<< Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ>>, - նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը նոր նախագծերով ջանքեր է գործադրում քաղաքաշինության զարգացման համար: Շինարարական կազմակերպություններին և կառուցապատող ընկերություններին աջակցելու նպատակով է նաև կառավարությունը ներդրումային ծրագրեր զարգացնում: Այս պահին Հայաստանում լիցենզավորված շինարարական նախագծային կազմակերպությունների թիվը գերազանցում է 2000:

Վիճակագիրները շինարարության ոլորտում տարվա կտրվածքով 10% անկում են գրանցել: Թեև հունիսին մայիսիս համեմատ շինաշխատանքների ծավալը 28% ավելացել է` հասնելով 112 մլրդ դրամի:

<<Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ>>, - հայտնեց վարչապետը:

Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Շինարարի օրվա կապակցությամբ` վարչապետը հուշամեդալներով պարգևատրեց ոլորտի մասնագետներին:

Կառուցապատող, ու իրացնող ընկերություններին շնորհակալագրերով խրախուսեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր