jkjhkjhkj

12-08-2017 11:38 2941

pan

 

Համահայկական բանկը տրանսֆորմացվել է Համահայկական ներդրումային ֆոնդի: Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:


Տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին:


Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:


Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները` տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության
պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր