jkjhkjhkj

16-08-2017 12:54 2920

jur 1

 

Հայաստանում ջրի սակագնի 8–տոկոսանոց բարձրացումը կարող է հանգեցնել այլ ծառայությունների թանկացմանը, համոզված է Սպառողների խորհրդատվությունների կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանը։

«Ցավոք, Հայաստանում եղել են այնպիսի դեպքեր, երբ ծառայություններից մեկի թանկացումը հանգեցրել է այլ ոլորտների շղթայական ռեակցիայի»,- նշեց Չիլինգարյանը։

Այժմ Հայաստանում ջրի սակագինը կազմում է 180 դրամ ($0,37) մեկ խորանարդ մետրի դիմաց։ Ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194.3 դրամ ($0,45)։

Չիլինգարյանի խոսքով, «Veolia Jur» ընկերության` ջրի սակագինը բարձրացնելու ցանկությունն անհիմն է, քանի որ այս ժամանակահատվածում ընկերությունը չի բարելավել տրամադրվող ծառայությունների որակը։

«Նրանից հետո, երբ հունվարի 1- ից Հայաստանում սահմանվեց ջրի 180 դրամ սակագինը, ապա այժմ չգիտես ինչու «Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել այն 14 դրամով, ինչը, իմ կարծիքով, անընդունելի է։ Նրանք պարզ ճանապարհներ են փնտրում ջրի կորուստների նվազեցմամբ զբաղվելու փոխարեն: Երևանում 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 70-75 տոկոս»,– ասաց նա։

Փորձագետը համոզված է, որ ջրի կորուստների կրճատումն ավելի մեծ շահույթ կբերի ընկերությանը, քան ջրի սակագնի բարձրացումը։

2017 թվականի հունվարի 1–ից «Veolia Jur» ընկերությանն է անցել հինգ ` «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղ», «Լոռի ջրմուղ» և «Նոր Ակունք» ընկերությունների գույքի կառավարումը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր