jkjhkjhkj

17-08-2017 13:58 2430

prom 1

 

Պրոմեթեյ Բանկը ֆինանսավորել է Քանաքեռի Սբ Աստվածածին եկեղեցու (17-րդ դար) մկրտության ավազանի կառուցման աշխատանքները:

Ըստ բանկի հաղորդագրության՝ շուտով տեղի կունենա ավազանի օծման արարողությունը:

Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ աղոթասրահում երկու զույգ մույթերով, արեւելյան կողմից ավագ խորանով եւ դրան կից զույգ ավանդատներով, մուտքեր ունի հարավային եւ արեւմտյան կողմերից։

Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին դադարել է գործել՝ դառնալով պահեստ։

Հայաստանի անկախության հռչակումից հետո այն վերանորոգվել է Պատմության եվ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր