«Գինու արտադրության ծավալների 30 տոկոսի աճ ունենք, կոնյակի՝ 61, իսկ օղու՝ 35 տոկոսի նվազում»,- հայտարարեց Վերանվանված Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կիսամյակային առումով դուրս ենք եկել ճգնաժամից։
«2013 թվականի համեմատ 1,5 տոկոսի աճ է եղել գինու, 7 տոկոսի աճ՝ կոնյակի և 10 տոկոս նվազում՝ օղու արտադրանքի առումով։ Գումարային աճ չունենք։ 2013 թվականի ցուցանիշներին դեռ չենք հասնի, 50 տոկոսի չափով աճի տեղ ունենք»,- ասաց Ավագ Հարությունյանը:
Գինու ազգային կենտրոնի ղեկավարի կարծիքով, հիմնական խնդիրը ռուսական շուկայի հետ կապված է. «Ռուբլու արժեզրկում և տնտեսական պատժամիջոցներ։ ՌԴ իշխանությունները ցանկանում են ամբողջական անցում կատարել ռուսական կոնյակին ու գինուն։ Պատժամիջոցները ստիպեցին արագացնել այս պրոցեսները։ ՌԴ ներմուծվող կոնյակը ստուգվում է արդեն։ Գլոբալ առումով Հայաստանին երկու կետ է ձեռնտու` կամ չլինեն այդ պատժամիջոցները, կամ շատ խիստ լինեն, քանի որ այդ դեպքում մենք կփնտրենք այլ շուկաներ։ Գինու-կոնյակի ընդամենը 1 տոկոս արտահանում ունենք ԱՄՆ»։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


