Ռուսական «Սբերբանկ» ԲԲԸ–ի խմբի աշխատակիցների հաստիքը կես տարվա ընթացքում նվազել է 2.6% -ով կամ ավելի քան 8000 մարդով: Այս մասին ասվում է բանկի Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության մեջ: 2017 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի աշխատակիցների փաստացի թիվը (լրիվ դրույքով աշխատող անձնակազմ) կազմել է 310.904 մարդ (2016 դեկտեմբերի 31–ին` 319.153 մարդ):
Երկրորդ եռամսյակում «Սբերբանկ» խմբի զուտ շահույթն աճել է 27.6% -ով `նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և կազմել 185.6 մլրդ ռուբլի:
Հունվարին հայտնի է դարձել, որ Սբերբանկը մտադիր է աշխատանքից ազատել 3000 աշխատակցի և նրանց փոխարինել ռոբոտներով: Դեռ 2016 թ.–ի վերջին աշխատում էր ռոբոտ–իրավաբանը, ով ինքնուրույն ֆիզիկական անձանց հայցերի դիմումներ էր կազմում: Բացի այդ, բանկը հայտարարել էր աշխատակիցների 8% -ի նվազեցման մասին օնլայն–բանկինգին անցնելու արդյունքում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


