Մեկնարկել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը, որի շրջանակում ՀԱՀ-ի մագիստրատուրայում սովորող և ֆինանսական աջակցության կարիք ունեցող ուսանողները կարող են վճարել իրենց վարձավճարը՝ օգտվելով մատչելի վարկատեսակից:
Ըստ հաղորդագրության՝ մշակվել է նոր վարկավորման ծրագիր, որը բարձրագույն կրթությունն առավել հասանելի ու մատչելի կդարձնի:
Ծրագիրը նախատեսում է ուսման վարձի մինչև 80%-ի չափով ֆինանսավորում ընդամենը 5% տարեկան տոկոսադրույքով`արտոնյալ ժամանակահատվածով վարկի մարման հնարավորությամբ: Ուսումնառության և հետագա 6 ամիսների ընթացքում կվճարվեն միայն վարկի տոկոսները, իսկ հետագա 30 ամիսների ընթացքում՝ մայր գումարը և տոկոսները:
Արտոնյալ պայմաններով վարկն ուսանողներին կտրամադրվի դրական վարկային պատմության առկայության դեպքում, ՀՀ դրամով եւ երկու անձանց երաշխավորությամբ:
Ծրագրից օգտվել ցանկացող Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները կարող են դիմել համալսարան մինչեւ ս.թ. սեպտեմբերի 4-ը՝ նամակ հղելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


