13-09-2017 13:09
2097
«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս` դաղձ, նանա, երիցուկ,արևքուրիկ,անթառամ, ռեհան, վարդ և այլն: Հումքի մթերումը կատարվում է Հայաստանի բարձրադիր գոտիների համայնքների գյուղացիներիներգրավմամբ: Այժմ բույսերի հավաքման գործընթացին մասնակցում է ավելի քան 160 որակավորված վայրի քաղի մասնագետ,բայց տնօրինության պլաններում է ընդլայնել ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ աշխատակիցների թիվը՝ հասցնելովմինչև 600-ի:
Արտադրության ընդլայնմանն ու նոր աշխատեղերի ստեղծմանը նպաստում են նաև արտադրանքի արտահանմանհնարավորությունները: Արդեն մի քանի ամիսէ, ինչ «Մանանա» թեյերն արտահանվում են Ռուսաստան և վաճառքի ծավալներըգնալով աճում են: Այս տարվա հոկտեմբերին թեյերի առաջին խմբաքանակը կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մոտ ապագայում` ԱՄՆ, Գերմանիա և Ֆրանսիա:
«Մանանա ապրանքանիշն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում գրանցվել են շատ հաջողություններ:Ընկերության բարձրորակ արտադրությունը ընդլայնելու համար առաջացավ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն:Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ ընկերությունն ամբողջովին վերազինվեց և այժմ գտնվում է ISOստանդարտներին համապատասխան սերտիֆիկացման փուլում, որպեսզի արտադրանքն ընդունելի լինի ինչպես ԱրևմտյանԵվրոպայի երկրներում, այնպեսէլ` ԱՄՆ-ում:
Ընդամենը երեք ամսվա ընթացքում հաջողվեց վերակազմակերպել ևարտադրություն, և արտահանում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը:
Ընկերությունն աշխատում է օրգանիկ սերտիֆիկացման կառույցների հսկողության ներքո՝ նրանց կողմից մշտականստուգայցերով: Ապրանքանիշի օրգանիկ սերտիֆիկացումը համապատասխանում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի պահանջներին:
Արտահանումը խթանելու և նորանոր շուկաներ գրավելու համար ընկերությունը համագործակցում է «Վելֆյուժն» միջազգայինընկերության հետ, որը մասնագիտացված է սննդի արտադրության նորարար տեխնոլոգիաների և մարքեթինգի ոլորտում:
«Ի թիվս այլ նախագծերի, հատուկ այս համագործակցության շրջանակներում ստեղծել են աշխարհում առաջին մեղրային թեյ: Անարատմեղրի հետ են խառնված Հայաստանում աճող բույսերը: Այնկարողեք օգտագործել ինչպես, օրինակ, նախաճաշին ` որպես սնունդ,այնպես էլ` որպես թեյ, ավելացնելով վրան տաք ջուր», - նշեց «Վելֆյուժն» ընկերութան տնօրեն Զոհրաբ Մինասյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


