jkjhkjhkj

18-09-2017 12:15 2559

5 5

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ՄԹ պառլամենտի անդամ Մարկ Փրիթչարդին նշանակել է Միացյալ Թագավորության Առևտրի հարցերով հանձնակատար Հայաստանում և Վրաստանում։


Առևտրի հարցերով հանձնակատարները վարչապետ կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առևտրային և ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առևտրի հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի և այդ շուկաների միջև առկա հարաբերությունների վրա և առավելագույնի հասցնելով երկկողմանի առևտուրը:

Պարոն Փրիթչարդն իր նշանակման առթիվ ասել է.

«Ես պատիվ եմ ունեցել ստանալու Վարչապետի հրավերը՝ ստանձնելու ՄԹ Առևտրի հարցերով առաջին հանձնակատարի դերը Հայաստանում և Վրաստանում։ Իմ նշանակումն ընդգծում է Վրաստանի և Հայաստանի հետ ՄԹ առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը և Նորին Մեծության կառավարության հանձնառությունը մեր երկրների միջև առևտրային և գործարար ձեռքբերումների խթանման քաղաքականությանը։ Առկա են առևտրի և ներդրումների շատ հնարավորություններ, որոնք հարկ է իրացնել։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Գարիկ 18.09.2017 12:27
Ոնց որ շարժեր ենք նկատում..
Պատասխանել

Հաճախ ընթերցված նյութեր