
2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 1.8% գնանկում, 2016-ի նույն ժամանակահատվածի 3,8% դեֆլյացիայի փոխարեն: Դա պայմանավորված էր սննդամթերքի (ներառյալ ալկոհոլը և ծխախոտը) գների 2,9% անկումով, ոչ պարենային ապրանքների`2,1% անկումով և ծառայությունների սակագների 0,1% անկւոմով:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, սպառողական շուկայում տարեկան կտրվածքով արձանագրվել է 0.6% գնաճ, ինչին նպաստել է պարենային ապրանքների 3.8% թանկացումը, ոչ պարենային ապրանքների`2.9% էժանացումը և ծառայությունների սակագների`1.6% անկումը: Հունվար-օգոստոսին պարենային ապրանքների գների միջին ամսական անկումը կազմել է 0,2%, նախորդ տարվա 0,5% անկման համեմատ:
2017 օգոստոսին, 2016-ի օգոստոսի համեմատ, սպառողական գներն աճել են 0,9%, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների 2.7% թանկացումով, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 1.8%, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 0.5%: Միայն օգոստոսին գնանկումը կազմել է 0,4%, մասնավորապես, սննդամթերքի գները նվազել են 1.4%, ոչ պարենային ապրանքները թանկացել 0.2%, իսկ ծառայությունների սակագներն աճել 0,6%: Երևանում, սպառողական գները 2017 թ. օգոստոսին նվազել են 0.4%, նախորդ տարվա 0.5% անկման համեմատ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



