jkjhkjhkj

28-09-2017 12:21 2341

ind

 

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կկնքվի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ այն հնարավորություն կընձեռի հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: «Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությանը համաձայն: Ակնկալվում են հայ-հնդկական ծրագրեր՝ վերամշակող արդյունաբերության, ոսկերչության, տեքստիլի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,- ասաց փոխնախարարը: Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Նախագծի առանձին հոդվածներով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև գործողության շրջանակները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր