jkjhkjhkj

05-10-2017 14:04 2661

varch 6

 

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնցի մեկը վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացմանը:

Վարչապետը նշեց, որ օրերս կայացած «ԴիջիԹեք էքսպո» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում կրկին արձանագրել են, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն զարգացման ու արտահանման ներուժ:

Սակայն, ըստ Կարեն Կարապետյանի, ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Մասնավորապես, առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի ու հմտությունների բարձրացման, և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն:

Վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:

«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք, բայց կիրառական պրոդուկտ սարքելու և այն վաճառելու պրոբլեմ ունենք: Այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք», - նշեց Կարեն Կարապետյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր