
2018 թվականին «Հայփոստ» փոստային ընկերությունը կմասնավորեցվի:
ՀՀ կառավարությունն է հավանություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման ժամկետի երկարացման մասին որոշման նախագծին:
Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, դա արվել է, որպեսզի այն անմիջապես դուրս բերվի մասնավորեցման: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը լրացել է 2017 թ. սեպտեմբերին, այժմ կավելացվի ևս 6 ամիս ժամկետով: Դրանից հետո կառավարությունը մտադիր է մասնավոր բիզնեսին փոխանցել ոչ միայն փոստի կառավարումը, այլ նաև սեփականությունը: Մասնավորեցումը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ. վերջը:
Փոստի հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերությունը հանդիսանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ փոխկապակցված ընկերություն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



