
Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ բարձրացել են 2.6%, նախորդ շաբաթվա 0.8% անկման փոխարեն: Թանկարժեք մետաղների գների աճը հիմնականում պայմանավորված էր ոսկու, արծաթի և պլատինի թանկացումներով, իսկ պալադիումն սկսել է ավելի արագ թանկանալ:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության` 2017 թվականի հոկտեմբերի 16-22-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը 19946.66 դրամ է (շաբաթական աճը` 1.9%), արծաթինը 264.54 դրամ (շաբաթական աճը`3.1%), պլատինիումինը` 14367.17 դրամ (շաբաթական աճը` 2.3%), պալադիումինը` 14747.15 դրամ (շաբաթական աճը`3.2%):
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



