ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում մեկնարկել է երկօրյա սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար:
«2018 թվականի պետական բյուջե» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային կանոնների վերանայմանն ու արդիականացմանը, հաջորդ տարվա բյուջեի մակրոտնտեսական շրջանակին, այդ թվում` արտաքին աշխարհի զարգացումներին, ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և կանխատեսումներին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է 1տոկոսային կետով: «ՀՆԱ-ում շուրջ մեկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին ըստ գնահատականների, որոնք հիմնված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, մեկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱցուցանիշը կնվազի»,- պարզաբանել է նախարարը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


