jkjhkjhkj

30-10-2017 14:39 2454

lebanon

 

Բեյրութում կայացել է հայ-լիբանանյան գործարար համաժողովը, որին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովին ներկա է եղել Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Ֆարաոնը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 200 գործարարներ Լիբանանից և Հայաստանից։

Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում ընգծել է, որ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում Հայաստանում ներդրումներ իրականցնող գործարարների նկատմամբ, այն է՝ ամբողջական աջակցություն ներդրողին։

«Կարծում եմ, Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը կարող է լավագույնս նպաստել մեր երկրների գործարար համայնքի ներուժի դրսևորմանը, որը կարտահայտվի և՛ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ և՛ միմյանց արտադրանքի առաջմղմամբ Հայաստանի, Լիբանանի և միջազգային այլ խոշոր շուկաներում», - հավելել է Սուրեն Կարայանը։

Պետական կառույցի ներկայացուցիչներին, գործարարներին և համաժողովի պատվիրակներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրը։ Զեկույցով հանդես է եկել նաև KPMG ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների խորհրդի անդամ Վիկտոր Ակուլյանը` ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ ավելի վաղ կնքված հուշագրով նախատեսված Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ KPMG-ի ուղեցույցը։

Լիբանանցի ներդրողներին հատկապես հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները, ոսկեգործության և զբոսաշրջության ոլորտները։

Համաժողովի ընթացքում հուշագիր է ստորագրվել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման և գործարար շրջանակների աշխատանքների դյուրացման նպատակով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր