
2017 թվականի 9 ամիսներին Հայաստանում անվանական աշխատավարձի աճի տեմպերն աննշան արագացել են` տարեկան 2,2%-ից մինչև 2,4%
Հայաստանում անվանական աշխատավարձի տարեկան աճի տեմպերն աննշան արագացել են` 2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 2,2%-ից մինչև 2,4%` 2017թ. հունվար-սեպտեմբերին` կազմելով 189928 դրամ (394 դոլար):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, պետական հատվածում 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատավարձը կազմել է 160135 դրամ (332 դոլար), տարեկան կտրվածքով մնալով անփոփոխ` մեկ տարի առաջվա 0,7% անկման դիմաց: Ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճի տեմպերի նվազումը շարունակվել է մինչև 3,1%` մեկ տարի առաջվա 4,4%-ից, կազմելով 225950 դրամ (468 դոլար):
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



