
Հայկական դրամն այսօր դարձավ 24 տարեկան: Նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ մտավ հայատառ ու հայկական երկրորդ ու ամենաերկարակյաց ազգային արժույթը: Առաջինը 1918 թվականին էր, բայց երկար կյանք չունեցավ: Մինչև 93թ-ի այս օրը Հայաստանը առանց փոփոխության ընդունում էր Ռուսաստանի հաշվարկային փոխարժեքը, որը չէր համապատասխանում շուկայում գործող փոխարժեքին: Տարբերությունը շուրջ 20 % էր կազմում։ Հայաստանում գնաճի տեմպերն աննախադեպ էին։ Դրամը որպես օրինական վճարման միջոց ճանաչվեց ներդրումից 5 ամիս անց՝ 1994թ.-ի մարտի 1-ին։ Այսօր շրջանառության մեջ են 1000, 5000, 10 000, 20 000 և 50 000 հազար անվանական արժեքով թղթադրամներ: Իսկ ամենամեծը` 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2009 թվականին: Այսօր հայաստանյան դրամատները տոնում են նաև բանկային աշխատողի օրը: Աշխատեղերով բանկային համակարգը ամենահարուստներից է համարվում:
Դրամի օրվա առիթով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 2017թ. թողարկման <<Նոյյան տապան>> հավքորդական թղթադրամները, 500 դրամ անվանական արժեքով: Սա 3-րդ սերնդի թղթադրամներից առաջինն է, մյուսները` 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 նոմինալովները, կթողարկվեն 2018 թվականին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



