jkjhkjhkj

28-11-2017 15:06 2545

IMG 0219

 

Ամերիաբանկի թիմը հաղթող է ճանաչվել բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում /virtual Banking/: Ըսու Բանկի մամուլի ծառայության, եզրափակիչ փուլը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 23-ին Հաագայում:


Մրցույթը վերաբերում էր բանկերում ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին և նպատակ ուներ նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:


Մրցույթը կազմակերպվել էր FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի, PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության և SimArch Group-ի կողմից:


Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ FMO-ի գլխամասային գրասենյակում: Երկրորդ մրցանակին արժանացավ Supervielle (Արգենտինա) ընկերության թիմը, երրորդ մրցանակին` Ficohsa (Հոնդուրաս)-ի թիմը, չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց Bancop SA (Պարագվայ)-ի թիմը:


Ի սկզբանե մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկը շուկայի առաջատարն է ընդհանուր կապիտալով, ակտիվներով, վարկային ներդրումներով, պարտավորություններով, միջազգային կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով:

Բացի այդ, Ամերիաբանկը երկրորդ տեղն է զբաղեցնում կանոնադրական կապիտալով, արժեթղթերում կատարված ներդրումներով ( զուտ շահույթով: Բանկը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը ժամկետային ավանդներով (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց), ընդ որում, առաջատարն է իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներով և երկրորդն է ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդներով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր