jkjhkjhkj

30-11-2017 12:37 2488

78C74945 EDC0 4F2B 9A6C 12937756EDA1

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձարարական տվեց ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի հստակեցման վերաբերյալ:

Նրա խոսքով՝ ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում՝ կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը։ Այդ իսկ պատճառով, ըստ նրա, հատկապես կարևոր է, որ այդ գործընթացը իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։

Կարեն Կարապետյանը նշեց, որ ներկայումս Առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։


«Միաժամանակ գործող՝ ապրանքների՝ տեղական և օտարերկրյա, ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր որոնք հստակ չեն և դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումը առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն։ Կարգով սահմանված չեն նաև, հավաստագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ»,- ասաց վարչապետը:


Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և առաջարկում եմ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին և Առևտրաարդյունաբերական պալատին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում անդրադառնալով հայեցողական լիազորությունների, համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր