jkjhkjhkj

30-11-2017 12:38 2801

C8BBAF39 2BE5 4604 967D 3102FBB2978D

 

Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, 2017 թվականի համար`3.9-4.8%-ից դանդաղելով մինչև 4.4-4.9%: Վերանայվել են նաև միջնաժամկետ կանխատեսումները`2018-ի համար - 3,5-4,6%, նախորդ`2.8-4.2% փոխարեն, 2019 թվականի համար`3.5-4.9%, նախորդ`3,2- 4,8% փոխարեն, իսկ 2020-ի համար`3,8-5,4%: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի նորացված դրամա-վարկային ծրագրում, որտեղ պարզաբանվում է, որ 2017-ին նման տնտեսական աճը հիմնականում պայմանավորված կլինի մասնավոր սպառման աճի 7.4% արագացման (նախորդ`4.8%) և մասնավոր ներդրումների ծավալների 6% աճի հաշվին (անփոփոխ):

Կենտրոնական բանկը, դադարելով նշել աճի/նվազման կանխատեսվող միջակայքերը, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում 2017-ին ակնկալում է ավելի համեստ տեմպեր, քան նախկինում նշել էր, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում աճը կկազմի 1.6-2.4%, իսկ շինարարության ոլորտում կարձանագրվի 1,5-2,4% անկում: Ծառայությունների ո%որտում ԿԲ ակնկալում է աճի տեմպերի արագացում, նախկինում 2017-ի համար կանխատեսված 4.2-4.6% համեմատ, նշելով, որ զբոսաշրջության ոլորտի դրական միտումները շարունակվելու են նաև 2018-ին: Արդյունաբերական աճի տեմպերով կանխատեսումները բացակայում են, բայց ավելի վաղ 2017-ի համար դրանք կազմել էին` 7.8-8.6%:

Արտահանման և ներմուծման առումով 2017-ին Կենտրոնական բանկը պահպանել է նախորդ կանխատեսումը`10-12% աճ (ավելի վաղ արտահանման գծով աճը կանխատեսվել էր 3-5%, իսկ ներմուծման գծով`4-6%): Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գծով ԿԲ վերանայել է 2017-ի աճի կանխատեսումը` արագացման ուղղությամբ, նախորդ` 12-14%-ից մինչև ներկայիս`14-16%, պայմանավորելով դա Ռուսաստանի տնտեսության վերականգնման ակնկալիքների հետ: Կենտրոնական բանկի գործազրկության կանխատեսումը 2017 թվականին պահպանվել է 17.9% մակարդակում (ավելի վաղ`17.7%), հետագայում նվազելով 0.3-0.5 տոկոսային կետով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր