jkjhkjhkj

05-12-2017 12:30 2604

arriva

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և Arriva տրանսպորտային ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկային։

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, դեսպանը նախարարին ներկայացրել է տրանսպորտային համակարգի շահագործման Չեխիայի օրինակելի փորձը և դրանում Arriva ընկերության ունեցած դերը և հույս հայտնել, որ կարող է փոխշահավետ համագործակցություն ձևավորվել:

Դանիել Ադամկան մանրամասնել է ընկերության գործունեությունը, իրենց տրանսպորտային միջոցները, որոնք տարբեր տեղատարողությամբ բարձրակարգ ավտոբուսներ են, շահագործվում են ավելի քան 14 եվրոպական երկրներում։ Բացի ավտոբուսների արտադրությունից՝ մշակում են նաև տրանսպորտային միջոցների տեխնոլոգիական նոր մոտեցումներ։ Նա նաև ցանկություն է հայտնել ներգրավվելու Հայաստանում նախատեսվող տրանսպորտային համակարգի ներդրման ծրագրում։

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախատեսվում է փոխել Հայաստանի տրանսպորտային համակարգի կառավարումը և ուրախ կլինի, եթե Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից Arriva ընկերությունը ևս մասնակցություն ունենա Հայաստանի մարզերից մեկում նախատեսվող փորձնական ծրագրի մրցույթին։ Նախարարն առաջարկել է համապատասխան ուսումնասիրություններից հետո ներկայացնել ծրագիր, որից հետո շարունակել քննարկումները համագործակցության կոնկրետ ուղղություններով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր