jkjhkjhkj

06-12-2017 14:29 2881

EBRD

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախաձեռնությամբ խորհրդատուների համար Երևանում անցկացնում է «ՓՄՁ-ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով հատուկ դասընթաց, որի մեկնարկը տրվել է այսօր և կտևի մինչև դեկտեմբերի 8-ը:

Դասընթացի նպատակն է ապահովել Հայաստանում ֆինանսական խորհրդատուների մասնագիտական վերապատրաստումը՝ զինելով նրանց անհրաժեշտ հմտություններով և լավագույն փորձով, թե ինչպես փոքր և միջին ձեռնարկությունները օգտվեն կապիտալի շուկաներում առկա պարտքային և բաժնեմասնակցային ֆինանսավորման գործիքներից, որոնց օգնությամբ նրանք կկարողանան դիվերսիֆիկացնել իրենց ֆինանսավորման աղբյուրները և նոր ներդրումներ ներգրավել։

Այն մշակվել և կազմակերպվել է ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթով ՓՄՁ-ների վարկավորման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Ճապոնիայի կառավարությունը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում օժանդակում է տեղական կապիտալի շուկաների զարգացմանը՝ կանոնակարգող բարեփոխումների, կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, կապիտալի շուկայի գործիքների մշակման և շուկայական նորարարական գործիքների մասին իրազեկման, ինչպես նաև տեղական և միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների բազայի ընդլայնման միջոցով։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 25 տարիների ընթացքում, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, Ճապոնիան և Հայաստանը բավականին արդյունավետ համագործակցում են:

«Մինչ օրս մենք մոտ 450 մլն ԱՄՆ դոլարի գումար ենք տրամադրել Հայաստանին: Ճապոնիայի կառավարությունն ավելի մեծ ուշադրություն է դարձրել երկու հիմնական ուղղությունների՝ աղետների ռիսկերի կառավարմանն ու ռիսկերի նվազեցմանը, բավականին լավ համագործակցել ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ տրամադրելով բազմաթիվ հակահրդեհային միջոցներ: Երկրորդ ուղղությունը Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացումն է, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսը»,- ասաց դեսպանը:

Դեսպանի խոսքով՝ այս վերապատրաստման դասընթացը կնպաստի Հայաստանի կապիտալ շուկաների առավել հստակ ընկալմանն ու զարգացմանը, ինչպես նաև կապահովի բավարար գործառնական համագործակցության միջավայր՝ համապատասխան ներդրումները դեպի Հայաստան բերելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր