jkjhkjhkj

12-12-2017 13:02 3445

gnajtemaqsaturq

 

Մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում ապրանքների գների բարձրացում, իսկ նման փոփոխություններն ստեղծում են ԵԱՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելու լրացուցիչ հնարավորություն:

ՊԵԿ փոխնախագահ Վախտանգ Միրումյանի խոսքով` այսուհետև ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են ավտոմեքենա ներմուծել առանց որևէ սահմանափակման:

ՊԵԿ նախագահի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հասարակության շրջանում տարածված այն տեսակետին, ըստ որի մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ կբարձրանան նաև որոշ ապրանքների գները:

«Նման եզրահանգումը ճիշտ չէ, պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ: Առաջին՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է միայն երրորդ երկրներից կատարված ներմուծումներին, իսկ նման փոփոխությունները ԵԱՏՄ անդամ երկրներից այդ ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելու լրացուցիչ հնարավորություն են ստեղծում: Հաջորդ հանգամանքն այն է, եթե ներմուծումը կատարվի այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա», - հայտնել է նա: Վ. Միրումյանի խոսքով՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը տեղական արտադրողներին արտադրական ծավալները մեծացնելու շուրջ մտորելու հնարավորություն է տալիս:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր