jkjhkjhkj

12-12-2017 13:04 3041

atom

 

«Ռուսատոմ Սերվիս» ընկերությունն ավարտել է ՀԱԷԿ համար երկու տուրբոգեներատորներից առաջինի մատակարարումը: Սանկտ Պետերբուրգի պատրաստող գործարանից սարքավորման տեղափոխումը տեղի է ունեցել երկու փուլով՝ ծովով մինչև Փոթի նավահանգիստ /Վրաստան/ և անտեղից՝ ցամաքային տրանսպորտով մինչև ՀԱԷԿ հարթակ:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նոր ագրեգատը կտեղադրվի նախկինի փոխարեն, որը պատրաստվել էր անցած դարի 70-ական թթ. վերջին: Տուրբոգեներատորի հետ միասին կփոխրինվեն նաև օժանդակ համակարգերը: Տուրբոգեներատորը պատրաստված է ռուսական «Ուժային մեքենաներ»-ի կողմից՝ էներգամեքենաշինական ընկերությանը, որը ոլորտի համաշխարհային առաջատարների տասնյակի մեջ է մտնում՝ տեղադրված սարքավորման ծավալով: Ըստ 2016 թ. դեկտեմբերին ստորագրված պայմանագրի՝ «Ուժային մեքենաներ» ընկերությունը պետք է պատրաստի և ՀԱԷԿ արդիականացվող երկրորդ էներգաբլոկի համար մատակարարի 236 ՄՎտ անվանական հզորությամբ երկու տուրբոգեներատոր: Երկրորդ տուրբոգեներատորը կմատակարարվի ՀԱԷԿ 2018 թ. դեկտեմբերին:

2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հայկական ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: 2015 թվականի փետրվարին ստորագրվեց ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը: 2015 թվականի հունիսին Ռուսատոմ Սերվիսն և ՀԱԷԿը ստորագրել են աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագիր երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր