
Երևանում լրագրողների հետ իր առաջին հանդիպմանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը հայտնեց, որ հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները շատ հագեցած են:
Դեսպանն ընդգծեց՝ իր բախտը բերեց, քանի որ Հայաստան ժամանեց ԵՄ հետ հարաբերությունների սերտացման շրջանում: Լաքոթը նշեց, որ 2018-ը Հայաստանի համար իրադարձություններով հագեցած տարի է. նախ՝ կնշվի Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանը, որի առիթով կլինեն այցեր՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների մակարդակով, կտոնենք Էրեբունի-Երևանի 2800-ամյակը:
Լաքոթը նշեց նաև մյուս ոլորտը, որտեղ հարաբերությունների խորացման կարիք կա: Նա ընդգծեց՝ այդ ոլորտում անձամբ է պատրաստ ներդրումներ կատարել, դա տնտեսական ոլորտն է: Լաքոթի պատկերացմամբ՝ այստեղ մեծ ներուժ կա՝ թե ներդրումային տեսանկյունից, թե առևտրատնտեսական ուղղվածությամբ անելիքները շատ են:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



