
Դեկտեմբերի 13-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից հայտնում են, որ ընկերության պարտատոմսերի նշված թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.25% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMCOVSB24ER5) բորսայում կշրջանառվեն COVSB4 բորսայական հապավմամբ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



