22-12-2017 12:29
3215
Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2017 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել գրեթե 1 397,7 մլն դոլար, ինչը 16,7%-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` Հայաստանից արտերկիր կատարած փոխանցումների ծավալը կազմել է մոտ 814,2 մլն դոլար` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցված 641,1 մլն դոլարի համեմատ (26,9%-ի աճ): Արդյունքում, 2017 թվականի 10 ամիսների ընթացքում փոխանցումների զուտ ներհոսքը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8%-ով` կազմելով 583,5 մլն դոլար:
Դրամական փոխանցումների ներհոսքը Ռուսաստանից 10 ամիսների ընթացքում 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,2%-ով` կազմելով 853 մլն դոլար: Դրամային փախանցումների արտահոսքը հանրապետությունից Ռուսաստան կազմել է 309,7 մլն դոլար` աճելով 10,4 տոկոսով
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



