jkjhkjhkj

25-12-2017 13:47 7248

yyy plp89

 

Երևանն ամանորյա հանգստի համար ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող ԱՊՀ քաղաքների առաջատար հնգյակում է: Tvil.ru-ի կազմած վարկանշային աղյուսակի համաձայն, ռուսաստանցի զբոսաշջիկներն ամանորյա տոներն անցկացնելու համար ԱՊՀ քաղաքներից առավելապես նախընտրում են Մինսկը, Բաքուն, Ալմաթին, Թբիլիսին և Երևանը:

Վարկանշային աղյուսակը կազմվել է 2017 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2018 թվականի հունվարի 8-ը ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից բնակարանների ամրագրման տվյալների հիման վրա: Աղբյուրի համաձայն, ամանորյա տոներին զբոսաշրջիկները Հայաստանի մայրաքաղաք կժամանեն միջին հաշվով երեք օրով և բնակության համար կծախսեն օրական 2,8 հազար ռուբլի. Երևանն ԱՊՀ երկրների ոչ թանկ հյուրանոցներ ունեցող քաղաքներից մեկն է:

ՏուրՍտատ՚ գործակալության տվյալներով, Կաղանդ պապին ամենամեծ ժողովրդականություն վայելող Ձմեռ պապիներից է ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների շրջանում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր