
«Կանայք աջ ղեկ են քշում, հիմա ուզում եք՝ կինը ձախ ղեկ քշի՞»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցներին հետաքրքրում էր՝ ի՞նչ նպատակ ուներ նախորդ տարի ընդունած օրենքը, որով աջակողմյան ղեկով մեքենաներն ավելի էժան են մաքսազերծվում, քանի որ դա խթան դարձավ, որ ավելանան աջ ղեկով մեքենաները:
Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ Կառավարության դիմում-բողոքների և նամակների բաժնի պետ Ալիկ Ղազարյանը, ով հայտնեց, որ Կառավարության որևէ պաշտոնյայի հետ այսօր հանդիպում կազմակերպել հնարավոր չէ, առաջարկեց, որ ակցիայի մասնակիցներն իրենց առաջարկները հիմնավորման տեսքով գրավոր ձևակերպեն և նամակը փոխանցեն իրենց: Նախաձեռնության մասնակիցները պայմանավորվածության եկան, որ վաղը գրավոր կներկայացնեն իրենց պահանջները:
Տրանսպորտի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը: Հաշվի առնելով արդեն ներմուծված մեքենաների տերերի` իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքը, նրանք կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները նաև ապրիլի 1-ից հետո: Այս կարգավորումները սահմանող որոշումների նախագիծը ներկայացվել է կառավարություն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



