Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության տարեկան դինամիկան 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տարեկան աճի տեմպերն ավելացրել է մինչև 26,1% (2016 թվականի 15,1% աճի դիմաց)` գերազանցելով1.7 մլրդ դոլարը:
Ռուսաստանը պահպանում է առաջատար դիրքը ոչ մի այն այդ ցուցանիկշի, այլև արտահանման և ներմուծման գծով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի հետ արևտրաշրջանառության գծով երկրորդ դիրքում մնում է Չինաստանը, որը տարեկան դինամիկան 2016 թվականին 5,7% անկումից հասցրել է 33,3% աճ 2017 թվականին` ապահովելով 604.5 մլն դոլարի ծավալ: Մասնավորապես, հայկական ապրանքների Չինաստան արտահանման ծավ ալն ավելացել է 28,4%-ով (մեկ տարվա վաղեմության 41,7% անկման դիմաց), մինչև 123.8 մլն դոլար` ներմուծման 34,6% աճի պայմաններում (մեկ տարի առաջ 13,2% աճի դիմաց), մինչև 480.7 մլն դոլար (պահպանում է 2-րդ դիրքը):
Հայաստանի հետ առևտրաշրջանառության գծով երրորդ դիրքն զբաղեցնում է Շվեյցարիան` ապահովելով ծավալի 3 անգամ տարեկան աճ (մեկ տարվա վաղեմության 34,7% աճի դիմաց), մինչև 366.8 մլն դոլար: Մասնավորապես, Շվեյցարիա հայկական ապրանքների արտահանման ծավալն ավելացել է 3,6 անգամ (մեկ տարի առաջվա 91,6% աճի դիմաց) մինչև 269.4 մլն դոլար (3-րդ դիրք), ներմուծման 2,1 անգամ աճի պայմաններում (նախորդ տարվա 8,2% անկման դիմաց) մինչև 97.4 մլն դոլար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


