jkjhkjhkj

05-02-2018 15:45 2536

huhuhuh

 

Երևանում այսօր մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը, որը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմադրամի նախաձեռնությամբ:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բացմանը արգասաբեր աշխատանք մաղթեց գործարարներին՝ նշելով, որ եթե քննարկումները լինեն առարկայական, ապա դա հնարավորություն կտա ուսումնասիրելու բոլոր այն առավելությունները, որոնք ընձեռում են համապատասխանաբար երկու երկրների տնտեսությունները:

Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը նշեց, որ վերջին տարիներին հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները խորացել են, դա երևում է նաև 2017 թվականի վիճակագրությունում:

Նրա խոսքով՝ առաջին անգամ Հայաստան է այցելել 10 տարի առաջ, և այսօր տեսնում ու գնահատում է այն դրական տնտեսական շարժը, որ կա Հայաստանում:

Հայաստանի զարգացման հիմադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն էլ նշեց, որ ամիսներ առաջ ստեղծվել է Հայ-շվեյցարական առևտրային պալատը և հույս ունեն, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը:

Նրա նաև ասաց, որ 2017-ին 2016 թ-ի համեմատ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը զգալի աճ է գրանցել՝ շուրջ 3,5 անգամ: Ներկայումս համագործակցությունն իրականացվում է ժամագործության, գյուղատնտեսության բնագավառներում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր