
Կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ:
«Առաջարկվող սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված է 203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, շուրջ 3-7 անգամ ավելի ցածր է լինելու»,- ընդգծեց Հարությունյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց բիզնեսին տրամադրվող արտոնությունների հետ կապված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և անցկացնել դիտարկում՝ պարզելու, թե դրանց կիրառման արդյունքում տնտեսական ինչ աշխուժություն է նկատվում, ինչ ազդեցություն են դրանք ունենում շուկայի վրա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



