
Փետրվարի 19-ին, 15:30-ին հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղից նախօրեին նախնական տվյալներով հափշտակել են մոտ 8.5 մլն.դրամ:
ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանի խոսքով, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակումը կատարել են երկու հոգի: Հարձակվողները զինված են եղել ատրճանակով: Ոստիկանությունը գողացված գումարի մասին չի տեղեկացնում: Տեղում կատարվում են քննչական միջոցառումներ, մանրամասները պարզվում են:
Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Նախաքննության արդյունքների մասին Հայաստանի ՔԿ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



