jkjhkjhkj

23-02-2018 18:22 2798

klhcvjkzbkjb

 

Եվրասիական զարգացման բանկը 2018 թվականին ակնկալում է անդամ երկրներում տնտեսական աճի դրական տեմպեր և ՀՆԱ 2,2% ավելացում: Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 3%, Բելառուսում՝ 2,6%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝ 4,2%, Ռուսաստանում 2%, Տաջիկստանում՝ 7,3%: Այդ մասին ասվում է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի խմբի կողմից պատրաստված մակրոտնտեսական զեկույցում:

2017 թվականի արդյունքներով արձանագրված ինֆլյացիայի ցածր մակարդակը (ընդհանուր առմամբ ամբողջ տարածաշրջանում շուրջ 3 %) 2018 թվականին կավելանա մինչև 4 %, բայց կմնա կենտրոնական/ազգային բանկերի նպատակային կողմնորոշիչների շրջանակներում: 2018 թ. արդյունքներով ինֆլյացիան Հայաստանում կանխատեսվում է 3.4 % մակարդակի վրա (աճ դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ), Բելառուսում՝ 6%, Ղազախստանում` 5.8 %, Ղրղըզստանում՝ 4,7%, Ռուսաստանում ՝3.8%, Տաջիկստանում՝ 6.1 %:

Զեկույցում նշվում է, որ 2017 թվականին ԵԱԶԲ անդամ երկրների տնտեսությունն ադապտացվել է արտաքին բացասական պայմաններին և դրական տնտեսական աճի ուղի դուրս եկել: Հաջորդ մի քանի տարվա խնդիրը տարածաշրջանի տնտեսության ավելի կայուն և բարձր տնտեսական աճն է:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ԵԱԶԲ անդամ երկրներն աճի դրական տեմպեր են արձանագրում՝ արտաքին պայմանների բարելավման, մոնետար քաղաքականության աստիճանական մեղմացման և ֆիսկալ խթանների պատճառով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր