jkjhkjhkj

28-02-2018 16:25 2860

yEYQMJKRU h

 

Երևանում անցկացված հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում փետրվարի 27-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության նախագահ, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Ֆորուդ Ասգարին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև ապրանքների մաքսային տարանցում ընթացակարգով փոխադրումների դյուրացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի` իրանցի գործընկերներին ներկայացվել է նաև «ԱՏԳ իրականացման հիմնական սկզբունքները ԵԱՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ» խորագրով շնորհանդեսը: Այնուհետև Իրանի պատվիրակությունը շրջել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի, ընդհանրապես, Հայաստանի մաքսային ծառայության գործունեության առանձնահատկությանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր