
Հայաստանում տնտեսական աճը 2017 թվականին կազմել է 7,5%: Ըստ Ազգային վիճագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ն 2017 թվականին կազմել է 5 580,1 մլրդ դրամ կամ մոտ 11,5 մլրդ դոլար (2017 թ.-ի փոխարժեքը կազմել է 482,72 դրամ` 1 դոլարի համար):
Ընդ որում, ըստ ԱՎԾ–ի, Հայաստանի ՀՆԱ-ն 2017 թ.-ի առաջին եռամսյակում աճել է 7,1 տոկոսով, երկրորդում` 6,6%–ով, երրորդում` 4,6%–ով, չորրորդում` 11,2%-ով:
Անցած տարվա տնտեսական աճն ամենաբարձրն էր 2007 թ.-ից հետո, երբ հայկական տնտեսությունն աճել էր 13,7%-ով: Ընդ որում, վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը կարողացավ ոչ միայն ապահովել պետբյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճի ցուցանիշները, այլև գերազանցել դրանք: Ըստ պետբյուջեի, 2017 թ.-ին տնտեսության աճն ամրագրված էր 3,2%–ի սահմաններում:
Հայաստանում տնտեսության աճի բարձր ցուցանիշը 2017 թ-ին հնարավոր դարձավ ապահովել արդյունաբերության (12,6%-ի աճ), առևտրի (14%), ծառայությունների (14.4%) և շինարարության (2,2%) ոլորտների շնորհիվ: Եվ միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3 տոկոսով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



