jkjhkjhkj

06-03-2018 11:21 2684

A11DA720 769E 4717 A7C2 EBA51D737BD1

 

Հայաստանում է Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակի պատվիրակությունը: Պատվիրակության անդամներին ընդունել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում, անդրադառնալով կոմիտեի շուրջ մեկ ու կես տարվա իրականացրած բարեփոխումներին, պատվիրակության անդամները փաստել են տեսանելի և տպավորիչ արդյունքների մասին՝ բարձր գնահատելով եկամուտների շարունակական աճը, կոմիտեի կառուցվածքային օպտիմալացման միջոցառումները և այդ համատեքստում աշխատանքների կազմակերպման նոր գործելաոճը:

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ փոփոխությունների իրականացման հիմքում դրվել է բիզնեսի համար առավելագույն հարմարավետ միջավայրի ապահովման սկզբունքը: Վարդան Հարությունյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք տարում ՊԵԿ վարչարարությունն ուղղվելու է եկամուտների թերհայտարարագրման, իրացման շրջանառությունների ֆիքսման, հարկերից խուսափելու գործելաոճի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, և այդ համատեքստում մեծապես կարևորվում է վարչարարական այնպիսի գործիքակազմի կիրառումը, որն առավելագույն արդյունք կապահովի՝ միաժամանակ աննկատ մնալով բիզնեսի համար: ՊԵԿ նախագահն ակնկալում է արդյունավետ համագործակցություն ԱՄՀ-ի հետ. «Մենք շատ վճռական ենք տրամադրված, որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ ներդրումների համար բարենպաստ եղանակ կստեղծվի, որի ձևավորման հարցում հարկային քաղաքականությունը կարևորագույն գործիք է», -նշել է ՊԵԿ նախագահը:

ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների հետ հանդիպումների արդյունքում՝ ԱՄՀ պատվիրակությունը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարում տեխնիկական աջակցություն ցուցաբերել կոմիտեին՝ նախատեսվող բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու գործում: Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր