jkjhkjhkj

07-03-2018 10:45 14579

52B07EFE B01A 4A7D 9CAC 7B54800B0B01

 

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիների համար մուտքի վիզայի միակողմանի չեղարկման մասին։

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 19–ից։

Ինչպես նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այդ պետությունների քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել Հայաստան և մնալ երկրում տարվա ընթացքում 180 օր։

«Դա ոչ միայն կհանգեցնի զբոսաշրջիկների հոսքի ավելացման, այլև կնպաստի երկրների հոգևոր և պատմամշակութային ժառանգության հետ փոխադարձ ծանոթանալուն, ինչպես նաև կսահմանի համագործակցության նոր ոլորտներ», – նշեց նա։

Հայաստանում գործում է առանց վիզայի միակողմանի ռեժիմ մոտ 45 երկրների հետ, որոնցից են, մասնավորապես, ԱՄՆ–ն, Ճապոնիան, ԵՄ երկրներն ու Մերձավոր Արևելքի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր