
Առաջիկա ամիսներին ավանդների տոկոսադրույքների էական փոփոխություններ չեն սպասվում` համոզված է Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
«Սխալ է ավանդների ու վարկերի տոկոսադրույքներն առանձին դիտարկել, քանի որ ցանկացած բանկ ոչ թե առանձին-առանձին կառավարում է վարկերի ու ավանդների տոկոսադրույքները, այլ այդ երկուսի տարբերությունը` մարժան: Բանկը` որպես բիզնես, նպատակ չունի բարձր տոկոսադրույքներով վարկեր տալ կամ ավանդներ ընդունել, այլ որոշակի խելամիտ մարժա ապահովել, որ շահութաբերություն ունենա: Այդ պարագայում, երբ վարկերի տոկոսադրույքները նվազում են, ինչը նախորդ տարի արձանագրվեց, խելամիտ էր, որ ավանդների տոկոսադրույքներն էլ վերանայվեին: Ներկայումս տոկոսադրույքների կայունացման միտում է առկա, ինչն էլ հիմք է տալիս ասել, որ ավանդների տոկոսադրույքներն էլ չեն փոփոխվի առաջիկա ամիսներին»,-ասաց Արման Բարսեղյանը:
Նրա տեղեկացմամբ` նախորդ տարի բանկը մանրածախ ժամկետային ավանդների 25 տոկոսանոց աճ է ապահովել, իսկ ցպահանջ ավանդների` ավելի 40 տոկոս աճ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



