jkjhkjhkj

12-03-2018 11:17 4281

7E568CBF 8A2A 446C AB20 56F8137B8F49

 

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն դոլարի օգնության փաթեթին:

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, համապատասխան նամակը շրջանառության մեջ է դրվել Ներկայացուցիչների պալատում՝ ստորագրություններ հավաքելու նպատակով:

Հանձնախումբը, մասնավորապես, առաջարկել է 6 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների ռեաբիլիտացիայի նպատակով, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն և 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախմբի անդամները կոչ են արել նաև կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր